Մեծ Բրիտանիայում կաշառք տալու համար կազատազրկվեն մինչև 10տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 14:26

Այսօր Մեծբրիտանիայում ուժի մեջ մտավ նոր հակակոռուպցիոն օրենքը`ակտ ընդդեմ կաշառքի , հաղորդում է  ИТАР-ТАСС:  Օրենքը բրիտանական դատավորների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում  պայքարելու կաշառքի և մարդկանց առնելու դեմ, ինչը կատարում են  նաև արտասահմանում  Միացյալ թագավորությունում գրանցված  ընկերություններն ու ֆիզիկական անձիք:

Օրենքը տարածվում է նաև արտասահմանյան ընկերությունների վրա , որոնք իրենց գործունեությունը իրականացնում են բրիտանական  տիրույթում: Սրանից հետո այն մարդիկ,ովքեր կբռնվեն  կաշառքի մեջ , կազատազրկվեն մինչև 10 տարի և կմուծեն տուգանք,որի չափը կորոշի դատավորը:

Ընկերությունների, բանկերի և ֆիրմաների նկատմամբ,որոնց  պայմանագիր կնքելու գործողությունների մեջ կբացահայտվի “ատկատը” , կկիրառվեն անսահման  մեծ չափերի տուգանքներ :  Ինչպես նկատում են մասնագետները , օրենքը այնքան դաժան է, որ դատական հետապնդման մեջ կարող են ընկնել նույնիսկ այնպիսի ընկերություններ , որոնք հրավիրում են իրենց արտասահմանյան գործընկերներին  ներկայացուցչական ծախսերով  թատրոններ,ռեստորաններ կամ  Ուիմբլդոնի թենիսի մրցումի:

Միաժամանակ Մեծբրիտանիայում աշխատող ընկերությունները պարտավոր են սովորեցնել իրենց աշխատակիցներին “աշխատանքի հակակոռուպցիոն մեթոդներին”: Օրենքի ընդունումը հետևանք էր պաշտպանական արդյունաբերությունում մի շարք խոշոր գործերի, երբ արտասահման պայմանագրեր կնքելու համար գաղտնի պատվիրատուին վճարվել էին խոշոր կոմիսիոններ:

Վերջին հարցումները ցույց են տալիս ,որ բրիտանական ընկերությունների  71%-ը գտնում է ,որ աշխարհի մի շարք երկրներում առանց կաշառքի հնարավոր չէ  աշխատել:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply