Միջազգային դատարան. Լիբանանի նախկին վարչապետին սպանել է «Հզբոլահը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 13:49

Միջազգային հատուկ դատարանի ներկայացուցիչները, որոնք զբաղվում էին Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով, երեկ կեսօրին ժամանել են Բեյրութ: Նրանք ուղիղ գլխավոր դատավորի մոտ են ուղղվել ու մեղադրական ամփոփագրի մի օրինակ հանձնել:

Մի քանի տարի տևած հետաքննությունից հետո Միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ 2005-ին նախկին վարչապետի վրա մահափորձ են կատարել ահաբեկչական «Հզբոլահ» շարժման ղեկավարության անդամները` Բադեր Ադ Դին, Սալիմ Այաշը և ևս 2 մարդ:

Լիբանանն այժմ 30 օր ժամանակ ունի, որպեսզի ձերբակալի 4 կասկածյալին ու հանձնի նրանց Հաագայի դատարանին:

Մինչդեռ Նաջիբ Միկատին, վախենալով «Հզբոլահի»  գլխ.քարտուղար  Հասան Նասրալայի զայրույթից, չի պատրաստվում 4 պարագլուխներին ձերբակալել: Նասրալան  վաղուց է հայտնել, որ թույլ չի տա Միջազգային դատարանին հանձնել իր մարդկանցից և ոչ մեկին: Այդ դեպքում Միջազգային դատարանը ստաղծված իրավիճակի մասին կտեղեկացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որն էլ կորոշի` ինչ անել:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply