ԶԼՄ-ներ.Ստրոս-Կանի նկատմամբ գործը կարող է փլվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 12:39

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի , ով մեղադրվում է «Սոֆիտել» հյուրանոցի հավաքարարին բռնաբարելու փորձ կատարելու մեջ, գործը հնարավոր է քանդվի:

Ւնչպես հինգշաբթի հաղորդել  է նյու-յորքյան  1010-WINS ռադիոալիքը , դատախազությունը լուրջ կասկածներ ունի «սեքսուալ ոտնձգությունների զոհի» ցուցմունքների վերաբերյալ:

Իր հերթին,    New York Times-ի վերջին համարում ասվում է ,որ «Ստրոս-Կանի նկատմամբ գործը քանդման եզրին է» , քանի որ հավաքարարի ցուցմունքների նկատմամբ լուրջ կասկածներ կան :

Հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին ,  թերթը գրում է , որ Ստրոս-Կանի նկատմամբ մեղադրանք առաջադրվելու առաջին օրից  կինը անընդհատ ստում է :

Սպասվում է , որ ուրբաթ Ստրոս-Կանը կներկայանա դատարան առավոտյան ժ.11:30/20:30 երևանյան ժամանակով/, հայտնել են դատախազությունից: Բայց նրանք հրաժարվել են  ճշտել, թե ինչ պատճառով ԱՄՀ-ի էքս ղեկավարը պիտի ներկայանա դատարան :

Նաև AP գործակալության տվյալներով , դատարանը պատրաստվում է մեղմել մեղադրյալի` գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները:

ԱՄՀ-ի նախկին  ղեկավարի փաստաբանները շարունակում են պնդել, որ եթե նույնիսկ իրենց պաշտպանյալի և հավաքարարի միջև եղել է սեքսուալ շփում, ապա դա եղել  է փոխադարձ համաձայնությամբ:

Իր կողմից տուժողի փաստաբան Քենետ Թոմսոնը դա համարում է «սուտ» և մեղադրում է լրագրողներին, որ նրանք մեղադրանքը ներկայացնում են Դոմինիկ Ստրոս-Կանի նկատմամբ չար դավադրություն:

Ստրոս Կանը համարվում է Ֆրանսիայի նախագահի  ամենահավանական թեկնածուներից մեկը, նա ձերբակալվել է մայիսի 14-ին Նյու-Յորքում , երբ հյուրանոցի հավաքարարը  ոստիկանությանը հայտնել էր,որ նա  իրեն  փորձել է բռնաբարել:

Ձերբակալությունից  մի քանի օր անց Ստրոս-Կանը գրավի դիմաց ազատ արձակվեց`վճարելով 6մլն դոլար գրավ , որից 1մլն  կանխիկ:

Ստրոս -Կանի վերջին լսումը հունիսի 6-ին էր, որտեղ ԱՄՀ-ի էքս ղեկավարը իրեն մեղավոր չճանաչեց: Հաջորդ այց նշանակված է հուլիսի 18-ին


Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply