Գյումրի-Երևան ճանապարհին մեքենա է այրվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 1, 2011 12:21

Հունիսի 30-ին`ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու 16-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել`19.40-ին:

Այրվել է Լ.Սերոբյանին պատկանող ՛՛ԳԱԶ-52՛՛ մակնիշի 26 ՕՕ 329 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:

Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ,1989թ.-ին ծնված Սամվել Սերոբյանը և 1984թ.-ին ծնված Հավհաննես Դավթյանը  ստացել են 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, և, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply