Շոտլանդիայում մեդուզաները կանգնեցրել են ԱԷԿ-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 1, 2011 11:59

Մեդուզաների գրոհը հանգեցրել է շոտլանդական Torness ԱԷԿ-ի 2 էներգաբլոկների  աշխատանքի դադարեցման (այստեղ  ռեակտորների հովացման համար ծովի ջուր է օգտագործվում ):

Անողնաշարավորները խցանել են ատոմակայան մուտք գործող ջրի զտիչները: Չնայած 2 ռեակտորներն էլ հագեցած են նորագույն գազահովացման սառեցման համակարգերով, լրիվ անվտանգություն ապահովելու համար կայանի աշխատանքում կիրառվում է նաև ծովի ջուր:

Ներկայումս զտիչների մաքրման աշխատանքներ են տարվում և հաջորդ շաբաթ կվերագործարկվեն էներգաբլոկները:

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply