Էլիզաբեթ 2-րդը իր վրա խնայում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 11:39
Բրիտանական թագավորական պալատը ձգում է գոտիները:
Վերջին 40տարում առաջին անգամ կրճատվել է այսպես կոչված Քաղաքակրթական ցուցակը ` պետբյուջեի մի մասը, որ տնօրինում է անձամբ թագուհին:
Այժմ թագուհին պիտի զսպի ախորժակը: Ֆինանսները կկրճատվեն մոտ 9 տոկոսով: 2015թ.սուբսիդիաները կկազմեն 55 միլիոն դոլար: Բացի այդ, Բրիտանիայի ազգային աուդիտորական ծառայությունը կվերահսկի թագավորական տան ծախսերն ու եկամուտները:
Երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը արդեն փոփոխություններն անվանեց պատմական և շնորհակալություն հայտնեց Նորին Գերազանցությանը թագավորական ընտանիքի ֆինանսական գործերի հասանելիության համար:






Facebook
Tweet This
Email This Post
