Ուգո Չավեսը խոստովանել է, որ ինքը քաղցկեղ է ունեցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 11:23
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստովանել է, որ Կուբայում իրեն վիրահատել են և հեռացրել նորագոյացությունը: Նա հեռուստաեթերում է հայտնվել հինգշաբթի երեկոյան ու պատմել, որ իրեն երկու անգամ են վիրահատել, որից մեկը եղել է կոնքի շրջանում թարախակույտի հեռացումը: Իսկ թե ինչ նորագոյացություն է եղել, չի բացահայտել, միայն ափսոսանք է հայտնել, որ տարիներ շարունակ բուժզննում չի անցել: Նա դեռևս Կուբայում է: Թե ինչ բուժում է նշանակվել, նույնպես պարզ չէ, սակայն տեսագրության մեջ նրա տեսքը լավ է: Պարզ չէ նաև, թե հեռուստաուղերձը երբ է նկարահանվել:






Facebook
Tweet This
Email This Post
