«Բելաջիո» ռեստորանի մոտ ավտոմեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 1, 2011 12:00

Հունիսի 30-ին`ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 18/10 հասցեի հարակից տարածքում:  Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել`15.07-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 7000 քմ մակերեսով խաղողի այգի:

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին նմանատիպ հրդեհներ են գրանցվել և խոտածածկ տարածքներ  այրվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում` ՛՛Երևան՛՛ ՋԷԿ-ի տարածքում՝7000 քմ, հեռուստաաշտարակի հարակից տարածքում՝7հա, Դավիթ բեկի փողոցի թիվ 87/1 շենքի հարակից տարածքում՝1հա,՛՛Մարս՛՛ գործարանի հարակից տարածքում՝5000 քմ, ՛՛Սիլիկյան՛՛ թաղամասի թիվ 7 փողոցի հարակից տարածքում՝2500 քմ,Հրազդանի կիրճում (՛՛Արաբկիր՛՛ զբոսայգու հատված)՝ 2,5 հա, Արագածի փողոցի թիվ 93 շենքի հարակից տարածքում՝1հա,Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում`1 հա, Մերձավան գյուղում՝2հա, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղին հարակից ՛՛Սևան՛՛ ազգային պարկի տարածքում՝2հա, Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում՝1500 քմ, Կոտայքի մարզում՝ Երևան-Չարենցավան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` ՛՛Ջրաբեր՛՛ ավազի հանքերի հարակից տարածքում՝4000 քմ, Գառնի գյուղի հարակից ՛՛Գոհար Աղբյուր՛՛ սարալանջին՝10հա, Եղվարդ քաղաքում` ՛՛ՆԱՏԻ՛՛ ամառանոցի հարակից տարածքում՝2000 քմ, Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցում` թիվ 110/35/10 ենթակայանի հարակից տարածքում՝20հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝4հա մակերեսով,ինչպես նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում:  Բոլոր հրդեհները մարվել են հշեջ- փրկարարների ուժերով:

Նույն օրը՝ժամը 13.13-ին  հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի  Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել`13.19-ին:  Այրվել է Վ.Մկրտչյանին պատկանող ՛՛Ֆորդ Սկորպիո՛՛ մակնիշի 16 ԼՍ 495 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:

Նույն օրը՝ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյանի պողոտայում` «Բելաջիո» ռեստորանի հարակից տարածքում, այրվում է ավտոմեքենա:  Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են Հ.Սերոբյանին պատկանող ՛՛ԳԱԶել՛՛ մակնիշի 68 ՕՏ 543 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը և սրահը:

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply