Ըստ Ա. Շաքարյանի` Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններին կվերադառնա միայն արտաքին հզոր քաղաքական ճնշման դեպքում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 10:46
Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգն այնքան հագեցած է, որ Թուրքիան որքան հնարավոր է երկար ժամանակ կմերժի հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը’ հավելելով, որ հատկապես կարեւոր են հետընտրական շրջանում ներքաղաքական դաշտի կարգավորումը, որը մեծ բարդություններով է տրվում Թուրքիային:
«Երկար ժամանակ է, ինչ արդեն քուրդ պատգամավորները հրաժարվում են վերցնել իրենց խորհրդարանական մանդատները: Նոր մարտահրավերներ ու սպասելիքներ կան հատկապես արտաքին քաղաքական ուղղություններում, որոնցից ամենակարեւորը, իհարկե, Սիրիայի հետ հարաբերությունների թեժացումն է: Ընդ որում’ այս բոլոր հարցերում իշխող վարչակազմը’ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, որոշակիորեն շահեկան դիրքերում է, ու այդ ամենի ներքո նորից վերադառնալ հայ-թուրքական արձանագրությունների ցավոտ խնդրին’ վերջիններիս համար անցանկալի է»,- նշեց Ա. Շաքարյանը’ հավաստիացնելով, որ Թուրքիան նորից կքննարկի հայ-թուրքական արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Թուրքիայի վրա լինի հզոր արտաքին ճնշում, ինչպիսին եղավ Ցյուրիխում:






Facebook
Tweet This
Email This Post
