Տաթևում թունավորված 17 անձինք աստիճանաբար առողջանում են
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 10:42
Արտաշատից Տաթև հանգստանալու մեկնած 17 անձից բաղկացած խումբը «սննդային թունավորում» ախտորոշմամբ ներկայումս գտնվում է Գորիսի հիվանդանոցում, այդ թվում` երկու երեխա:
Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը տեղեկացրել է, որ նրանք Արտաշատից Տաթև մեկնած ուսուցիչներ են, ովքեր մեկ օր մնացել են Տաթևում և նախօրեին երեկոյան վերադարձել տուն:
Գորիսի շրջակայքում վերջիններս հանկարծակի վատացել են և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Համաձայն տնօրենի խոսքերի ներկայումս բոլոր հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական դինամիկա:
Նախնական տվյալներով` թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված սնունդն է (ղավուրմա), քանի որ բոլոր հիվանդները կերել են միևնույն սնունդը:
Կարևորելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է, ամառվա շոգ ամիսների ընթացքում օգտագործել միայն թարմ պատրաստված կամ սառնարանային պայմաններում պահված սննդամթերք:






Facebook
Tweet This
Email This Post
