Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւս մեկ օրինագիծ է քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 1, 2011 0:44
Իսրայելի Կնեսետը հունիսի 29-ին եւս մեկ օրինագիծ է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Կնեսետի որոշմամբ, Իսրայելի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը քննարկվելու է կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որն էլ տալու է իր եզրակացությունը, հաղորդում է «Asbarez» թերթը՝ վկայակոչելով «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Հակոբ Սեւանին:
Պատգամավոր Արյե Էլդադը ներկայացրել է փաստաթուղթը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Իսրայելի կրթական ու ուսումնական ծրագրերում:
Որոշմանը դեմ է քվեարկել Կնեսետի՝ ադրբեջանական ծագմամբ միայն մեկ պատգամավոր:
Կառավարության ներկայացուցիչ Ուզի Լանդաուն նկատել է, թեեւ Թել-Ավիվը կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է իրար միջեւ լուծեն խնդիրը, կառավարությունը չի առարկում հարցը Կնեսետում քննարկելուն:
Սա երկրորդ օրինագիծն է Ցեղասպանության մասին, որ քննարկման է դրվում Կնեսետում:
– NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
