Երկու խայտառակություն մեկ օրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2011 0:20

Ֆուտբոլի Եվրալիգայի մրցաշարի առաջին խաղում հայկական երկու թիմեր անհաջողության մատնվեցին: «Բանանցը»  Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումում 0:1 հաշվով զիջեց Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Մետալուրգ» թիմին: Իսկ  «Ուլիսը» Բուդապեշտում անփառունակ 0:3 հաշվով պարտեց հունգարական «Ֆերենցվարոշին»: Ընդ որում, «Ուլիսի» խաղացող Արտյոմ Ադամյանն առաջին խաղակեսի վերջին չկարողացավ հստակ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը: Այնպես որ, մեր երկու թիմերն էլ մեկ շաբաթ հետո կայանալիք պատասխան հանդիպումներից առաջ հայտնվել են տխուր վիճակում:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply