Հանրահավաքին մասնակցում էր 4000 մարդ. ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2011 23:07

Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքի մասին։

«Հունիսի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հանրահավաքը սկսվել է ժամը 20.20-ի սահմաններում:

Մասնակցում էր շուրջ 4000 մարդ:

Հանրահավաքն ավարտվեց ժամը 22.00-ի սահմաններում:Դրան հաջորդեց մասնակիցների մի մասի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ երթի ժամանակ ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և երթի մասնակիցների միջև։

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply