Թուրքիան տնտեսական աճով գերազանցել է Չինաստանին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2011 22:35

Այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն աճել է 11%–ով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Անկարա» գործակալությունը, նշվում է Թուրքիայի վիճակագրական խորհրդի (TÜİK) հաղորդագրությունում։

Ըստ TÜİK–ի տվյալների՝ Թուրքիան 2011թ. առաջին եռամսյակում ամենամեծ տնտեսական աճն է ունեցել աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից։

Թուրքիային 9,9% տնտեսական աճով հաջորդում է Արգենտինան։ Իսկ Չինաստանը 9,7% աճով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

2011թ. առաջին եռամսյակում Էստոնիայի տնտեսությունն աճել է 8,5%–ով, Սինգապուրինը՝ 8,3%–ով, Հնդկաստանինը՝ 7,8%–ով, Հոնգ Կոնգինը՝ 7,2%–ով, Լիտվայինը՝ 6,9%–ով, Իսրայելինը՝ 6,8%–ով, Ինդոնեզիայինը՝ 6,5%–ով, Թայվանինը՝ 6,5%–ով, Շվեդիայինը՝ 6%–ով։

Tert.am

 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply