Հայ-ամերիկյան քննարկումներ «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2011 20:42

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը և հայկական համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև` ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ:

 

Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքի և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

 

ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների հաջող ընթացքը:  Նշվեց նաև, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ բարձր մակարդակով ներկայացնում է այս ոլորտում կատարված աշխատանքը:

 

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply