Քննարկվել են փոխգործակության հնարավոր ուղղությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2011 20:30

Զբոսաշրջության զարգացման, ոլորտում ավիացիոն ընկերությունների ներգրավման, ինչպես նաև մայրաքաղաքում ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` չինական SINOM ընկերության նախագահ Անդի Ժանգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, Անդի Ժանգն առանձնացրել է ընկերության Հայաստանի հետ կապված ծրագրերը: Կարեն Կարապետյանը, գնահատելով հայ–չինական հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է փոխշահավետ գործակցության Երևանի պատրաստակամությունը: Ներկայացնելով մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես զբոսաշրջության բնագավառում Երևանի հետաքրքրությունները:SINOM ընկերության նախագահն իր հերթին հավաստել է փոխշահավետ գործակցության չինական կողմի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը;
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply