Նիկոլա Սարկոզին խուլիգանական հարձակման է ենթարկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 30, 2011 18:41
Նիկոլա Սարկոզին խուլիգանական հարձակման է ենթարկվել հունիսի 30-ին: Դեպքը պատահել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բրաքս քաղաք այցելության ժամանակ: Տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ, երբ պատնեշից այս կողմ նախագահին ողջունելու են մեկնվել ձեռքերը, նրանցից մեկը, քաշել է նախագահի պիջակից ու կտրուկ ձգել իր կողմ, ինչի հետևանքով նախագահը կորցրել է հավասարակշռությունը, սակայն իրեն հազիվ է պահել ոտքի վրա: Հարձակվողի անձի մասին ոչինչ չեն հայտնում: Դրդապատճառները նույնպես հայտնի չեն: Ներկայումս չարագործը գտնվում է հսկողության տակ:






Facebook
Tweet This
Email This Post
