Իրանից հետո Սաուդյան Արաբիան կստեղծի միջուկային զենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 18:17

Սաուդյան Արաբիան չի կարող իրեն թույլ տալ  Իրանից հետ մնալ, հայտարարել է, կառավարող դինաստիայի միջազգային համագործակցության հարցերով զբաղվող ազդեցիկ անդամը`Թուրքի ալ-Ֆեյսալը

Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում, արքայազնը միջուկային զենք չի արտաբերել անմիջականորեն, սակայն նրա օգնականը շատ ավելի պարզ ասել է.” Մենք չանք կարող թույլ տալ մի իրավիճակ, ուր Իրանն ունենա ռումբ, իսկ մենք` ոչ”: Թուրքին իր հերթին քննադատություն է տեղացել Իրանի հասցեին,  մեղադրելով արաբական մի շարք երկրների` մասնավորապես` Սիրիայի ու Բահրեյնի ներքին կյանքին միջամտելու մեջ,: Սաուդյան Արաբիան  ավանդաբար լարված հարաբերությունների մեջ է շիիթական Իրանի հետ: Թագավորությունում մի քանի մլն շիիթ է բնակվում, որոնք ենթակա դիրքում են ու զրկված շատ արտոնություններից: 2011-ին թագավորության ու իսլամական հանրապետության հետաքրքրությունների բախում տեղի ունեցավ Բահրեյնում  շիիթների զանգվածային ցույցերը, որոնք աջակցություն էին ստանում Իրանից, ճնշվեցին սաուդյան զորքերի ուժերով:

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply