Սիրիական 2 քաղաք անցել են ընդդիմության կողմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 17:59

Երկրի կենտրոնում գտնվող Համա քաղաքը հայտնվել է Բաշար Ասադի հակառակորդների հսկողության տակ: Տեղաբնակների խոսքով, արդեն մի քանի շաբաթ է, ինչ քաղաքում ոչ ոստիկան կա, ոչ զինվորական ու իշխանության ներկայացուցիչ: Հավաքել ու այրել են Ասադի ու նրա ընտանիքի նկարներն ու արձանները: Քաղաքում տոնական տրամադրություն է տիրում: Ժողովուրդը հավաքվում է փողոցում ու տոնում իր հաղթանակը: Քաղաքացիների առաջարկով, Համան հանգիստ են թողել, քանի որ իշխանությունները չեն  պատկերացնում, թե ինչպես վարվեն ընդդիմադիր տրամադրություններով խոշոր քաղաքի հետ: 1980-ին  Համայում ապստամբության ճնշման ժամանակ զոհվեց 20 հազար մարդ: Սակայն հիմա կառավարությունն ըստ երևույթին պատրաստ չէ  զանգվածային արյունահեղության: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել  Եփրատի հարթավայրում տարածված Դեր Զորում: Այստեղ նույնպես  ոստիկանություն ու զորք չկա: Իրաքին սահմանամերձ գավառում գրեթե բոլորը զենք ունեն: Տեղաբնակները ենթադրում են , որ դրա համար էլ իշխանությունները զորք չեն մտցնում, վախենալով տեղաբնակների հետ զինված բախումից Դիտորդների կարծիքով, իշխանությունները չեն կամենում լարվածություն ստեղծել հուլիսի 10-ին նշանակված “ազգային երկխոսությունից” առաջ:

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply