Անդրկովկասում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ներդրվում է թվային տախոգրաֆի համակարգը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2011 17:34

Վաղվանից’ հուլիսի 1-ից, Հայաստանի Հանրապետության միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը եւ վարորդները հնարավորություն կունենան դիմել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն’ ձեռք բերելու թվային տախոգրաֆների (հսկիչ սարքերի) քարտեր:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը եւ լեհական PWPW ընկերության լիազոր ներկայացուցիչ Յոզեֆ Ֆերբերն այսօր ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման եւ գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ:

Այսպիսով, թվային տախոգրաֆն արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը եւ ամենակարեւորը’ վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները: Համակարգի ներդնումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում եւ հանրապետության տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացմանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

Թվային տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.: Համաձայանագրի բաղկացուցիչ մասերից է թվային տախոգրաֆի ներդնումը համաձայնագրի անդամ պետություններում, որպեսզի հնարավոր լինի ապահովել միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի միասնական համակարգը: Համակարգի ներդրումը պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011 թվականից հնարավորություն չէին ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետությունները: Նշենք, որ Անդրկովկասի երկրներից թվային տախոգրաֆի համակարգն առաջին անգամ ներդրվում է Հայաստանում:

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply