Ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման եւ գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2011 17:23

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը եւ լեհական PWPW ընկերության լիազոր ներկայացուցիչ Յոզեֆ Ֆերբերը հունիսի 30-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման եւ գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ

Այսպիսով հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը  եւ վարորդները հնարավորություն կունենան դիմել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` ձեռք բերելու թվային տախոգրաֆների /հսկիչ սարքերի/ քարտեր:
Թվային տախոգրաֆն արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները: Համակարգի ներդնումը կնպաստի  Հայաստանի Հանրապետությունում և հանրապետության տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

 

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply