Մահացել է ԽՍՀՄ օրհներգի հեղինակ Սերգեյ Միխալկովը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 27, 2009 15:47

mixalkov197 տարեկան հասակում մահացել է հանրահայտ խորհրդային և ռուս գրող, հրապարակախոս Սերգեյ Միխալկովը:
Սերգեյ Միխալկովը ծնվել է 1913 թ. մարտի 13-ին Մոսկվայում: 1933-ին հրատարակել է բանաստեղծությունների 1-ին ժողովածուն:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա եղել է մի շարք թերթերի թղթակիցը ռազմաճակատում: Պատերազմի տարիներին նա նաև հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, ֆելետոններ, մարտական կոչերով պաստառներ:
Նա նաև մանկական դասական գրականության ներկայացուցիչ է: Նրա «Քեռի Ստյոպա»  հեքիաթ-մուլտֆիլմի կերպարը սիրելի է եղել երեխաների մի քանի սերունդների:
Միխալկովը ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի օրհներգերի հեղինակն է: Միխալկովի գրչին է պատկանում նաև Կրեմլի պատին` անհայտ զինվորի գերեզմանին, փորագրված դամբանագիրը. «Անունը քո անհայտ է, սխրանքը քո` անմահ»:

Դիտվել է 2196 անգամ:
Print Friendly

Leave a Reply