Կրիաները կաթվածահար են արել Քենեդի օդանավակայանի աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 16:37

Պատկերացրեք`  որքան էին զարմացել Նյու-Յորքի  Քենեդի օդանավակայանի ուղևորները,երբ իմացել էին, որ  իրենց ինքնաթիռի ուշացման պատճառը թռիչքային ուղու  վրա հայտնված տասնյակ կրիաներն են:

Զարմացած ուղևորներին հայտնեցին, որ թռիչքային ուղին 15 րոպե փակ կլինի, քանի որ նրա վրա հայտնված կրիաները եկել են բետոնի վրա ձու դնելու, գրում է  Daily Mail-ը.

Մոտ  150 ծովային կրիա, հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ,  հատել  էին թռիչքային գոտին, որը գտնվում է  ոչ հեռու Յամայկայի ծովածոցի  ափերի բնության օազիսից:   Հենց այդ տեղից էլ կրիաները  ներթափանցել էին օդակայան : Նրանք փնտրում էին անվտանգ տեղ ձվադրման համար, որտեղ հետագայում կբեղմնավորվեյին արու կրիաներից:  Առաջին կրիան հայտնաբերվեց օդակայանի աշխատակցի կողմից առավոտյան ժ. 6:45 , որից հետո դիսպետչերները կապվեցին American Airlines -ի օդաչուների հետ և հարցրեցին`  արժե հավաքել կրիաներին թռիչքագոտուց,  թե օդանավը առանց այդ էլ կկարողանա թռչել:

Շուտով օդանավակայան եկան գյուղնախարարության ներկայացուցիչները և օդակայանի աշխատակիցների հետ  օգնեցին կրիաներին ավարտել իրենց ճամփորդությունը:

Ճիշտ է այդ ընթացքում  թռիչքները կես ժամով հետաձգվեցին :  Կրաների միգրացիայի այս դեպքը միակը չէ: Այսպես 2009թ. ծովածոցից  78 ծովային կենդանի ավելի քան 1,5 ժամ կաթվածահար արեցի Քենեդի օդանավակայնի աշխատանքը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply