Թայվանում կդատվի ևս մեկ նախկին նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 16:45

Թայվանի նախկին նախագահ Լի Դենհուեյին փողերի լվացման ու յուրացման մեղադրանք են առաջադրել:

Նրան է վերագրվում 7,79 մլն դոլարի յուրացումը, որը պահվում է  հետախուզությամբ զբաղվող  ազգային անվտանգության  բյուրոյի հաշիվներում:

Երբ է կատարվել յուրացումը, չի ճշգրտվում:

Ինչպես հաստատում է պետական մեղադրողը, նախկին նախագահը, ստանալով գումարները, դրանք վերլուծական կենտրոն ստեղծելուն է ուղղել: Ինքը` քաղաքական գործիչը, մեղադրանքը մերժում է: Նրա պաշտպանությունը նույնպես նշում է, որ զավթված միջոցներով ստեղծված կենտրոնը ոչ թե ղեկավարում է նախկին նախագահը, այլ հատուկ ծառայությունը: Նրա կողմնակիցները կարծում են, որ մեղադրանքը քաղաքական  ենթատեքստ ունի, քանի որ 2012-ին Թայվանում երկրի նախագահի ընտրություններ են լինելու

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply