Լոբով ու չորահացով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 30, 2011 7:21

Սա շատ համեղ աղցան է և հարմար է  նաև տոնական սեղանի համար: Կարևորն այն է , որ պատրաստվում է շատ արագ:  Աղցանի մեջ օգտագործելու համար  չորահացը կարող եք հեշտությամբ ինքներդ պատրաստել հետևյալ կերպ. սպիտակ հացը փոքր խորանարդներով կտրատեք ու ջեռոցում չորացրեք: Այս աղցանի համար կարելի է  նաև պահածոյացրած լոբի օգտագործել:

Բաղադրությունը

2 տուփ պահածոյացրած լոբի կամ էլ խաշած հատ լոբի

200 գ պանիր

չորահաց` քանակն ըստ ցանկության

200 գ կորեական  կամ էլ երկար բարակ շերտերով քերած գազար

մայոնեզ

կանաչի (սամիթ)

Պատրաստման եղանակը

Լոբին, քերած պանիրը, կտրատած գազարը, մանրացրած սամիթը, չորահացը  խառնել իրար ու մայոնեզապատել: Աղցանը պատրաստ է և, ինչպես և բոլոր աղցանները, ցանկալի է պատրաստել անմիջապես ուտելուց առաջ, հակառակ դեպքում չորահացը կփափկի ու չի ստացվի այն արդյունքը, ինչ նախապես ցանկացել եք:

 

Դիտվել է 2551 անգամ:
Print Friendly

Leave a Reply