Սուֆլե «Զեբր»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 30, 2011 7:00

Բաղադրությունը

250 գ կարագ

150 գ շաքարափոշի

4 դեղնուց

վանիլին

1 բաժակ կաթ

4 սպիտակուց

1 ճաշի գդալ կակաո

2 ճաշի գդալ դոնդող

Պատրաստման եղանակը

Դոնդողը լուծել գոլ կաթի մեջ: Կարագը շաքարափոշու, վանիլինի հետ հարել: Դոնդողով կաթը ավելացնել կարագի զանգվածին: Սպիտակուցները հարել այնքան, որ պինդ փրփուր ստացվի և  կրկին զգուշորեն խառնել արդեն ստացված խառնուրդին: Ողջ  զանգվածը բաժանել 2 մասի ու մի մասին կակաո ավելացնել: Լցնել հատուկ ամանների մեջ` հերթագայելով մուգն ու բացը` ըստ ճաշակի, ապա 2 ժամ դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարելի է քերած դառը շոկոլադ ցանել վրան ու զարդարել մարմելադով կամ մրգերի շերտերով ու հատապտուղներով:

 

Դիտվել է 3821 անգամ:
Print Friendly

Leave a Reply