Վարուժան Հակոբյանը շախմատի Մոնրեալի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2009 16:22

16122161244821807ԱՄՆ հավաքականի կազմում Շախմատի Համաշխարհային օլիմպիադաներում երկու անգամ բրոնզե մեդալակիր դարձած Վարուժան Հակոբյանը (անհատական գործակիցը` 2.626) օգոստոսի 27-ին Մոնրեալում մեկնարկող շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում է:

Այս մրցաշարը խաղացողների ներկայացուցչական կազմ է հավաքել: Ուժերն են չափում նաև ֆրանսիացի Էթյեն Բաքրոն (2721), ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկը (2699), գերմանացի Արկադի Նայդիչը (2697), ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն (2682), Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակովը (2674), ամերիկացի Յուրի Շուլմանը (2648), արգենտինացվի Անտոն Կովալյովը (2571), կանադացի Մարկ Բլյուվշտեյնը (2558), ֆրանսիացի Սեբաստիան Մազը (2546), կանադացի Թոմաս Ռուսել-Ռուզմոնը (2487), ամերիկացի Վինայ Բհատը (2473):

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply