Շարունակելով հաղթարշավը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 30, 2011 15:54

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է վստահ հանդես գալ Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկությունում: 5-6-րդ տուրերում մեր թիմը մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ: Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոք` 2:2, իսկ երկրորդում մերոնք հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականը 12 հնարավորից վաստակել է 11 միավոր և շարունակում է  գլխավորել աղյուսակը: Մեր թիմին հաջորդող Ադրբեջանի և Չինաստանի ընտրանիներն ունեն 8-ական միավոր:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply