Բեռլինալեի հաղթողը «Ոսկե ծիրանի» մրցույթում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 30, 2011 14:39

Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է: Սա ռեժիսորի առաջին մրցանակը չէ Բեռլինում. դեռ 2009 թվականին իր առաջին «Էլլիի մասին» ֆիլմի համար Ասղար Ֆարհադին արժանացել էր «Արծաթե արջ»-ի: «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանանում է Բեռլինալեի Գրան պրիին: Իսկ Նադերի և Սիմինի դերակատարնեը ստացան տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար նախատեսված «Արծաթե արջերը»:

«Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ: Իսկ հետագա դեպքերի զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին և հանդիսատեսին:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:

 

«Ոսկե ծիրանի» մամլո կենտրոն

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply