ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի մեկնաբանությունը Հրապարակ թերթում հունիսի 30-ին տպագրված այն ապատեղեկատվության կապակցությամբ, ըստ որի Արտակ Նազարյանի գործով ձերբակալված Հարութիկ Կիրակոսյանը ազատ է արձակվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 30, 2011 14:22

2011թ. հունիսի 8-ին ստացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետևություններով չի հաստատվել Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև ուղղակի պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչի հիման վրա 14.06.2011թ. որոշմամբ փոփոխվել է Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:  Նկատի ունենալով, որ ՀՀ քր. օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցով նախատեսված մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առվելագույն 6-ամսյա ժամկետը լրացել է, իսկ Հարութիկ Կիրակոսյանը հանդիսանում է պարտադիր ժամկետային զինծառայող` ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի կողմից 14.06.2011թ. որոշում է կայացվել Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին և վերջինիս նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործով Հարութիկ Կիրակոսյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ: Իսկ նրան ազատ արձակելու մասին մամուլի միջոցով լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է պարսավանքի:

 

 

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply