Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2011 13:34

Հունիսի 30-ին`ժամը 06.18-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների, դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ՎԱԶ 21099՛՛ մակնիշի 36 ԼԼ 599 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է այլ ավտոմեքենայի (մակնիշը ճշտել չի հաջողվել): Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ,1986թ.-ին ծնված Վոլոդյա Սիմոնյանը, որը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն:

 

 

 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply