Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել մոտ 20-25մ խորության փոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2011 13:32

Հունիսի 29-ին՝ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել մոտ 20-25մ խորության փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված համգամանքներում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ,1966թ.-ին ծնված Գագիկ Մարգարյանը  ՛՛Անի՛՛ տաքսի ծառայությանը պատկանող ՛՛ՎԱԶ 21010՛՛ մակնիշի Տ 10836 պետհամարանիշի ավտոմեքենայով անցել է արգելափակող նշանների կողքով և իր վարած մեքենայով հայտնվել է ճանապարհի փլուզված հատվածում:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Գ.Մարգարյանը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply