Ձորն է ընկել ՛՛Սատանայի կամրջից՛՛

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2011 13:26

Հունիսի 29-ին՝ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` ՛՛Սատանայի կամուրջ՛՛ կոչվող հատվածում, ձորն է ընկել ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Դեռևս  չպարզված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում Վանաձոր քաղաքի ՛՛Պրիզ՛՛ տաքսի ծառայությանը պատկանող ՛՛Սամանդ՛՛ մակնիշի 12 ՍՏ 412 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Փրկարարները այրված ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի` Վանաձոր քաղաքի բնակիչ,1964թ.-ին ծնված Սեյրան Հախոյանի այրված դին և հանձնել իրավապահ մարմիններին:

 

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply