Հրդեհներ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 30, 2011 13:22
Հունիսի 29-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հարակից տարածքում:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը: Այրվել է 10հա խաղողի այգի և 2հա խոտածածկ տարածք:
Նույն օրը և հունիսի 30-ին խոտածածկ տարածքներ են այրվել նաև Երևան քաղաքի հեռուստաաշտարակի հարակից տարածքում (Սարի թաղի կողմից)՝ 1000 քմ, Գյուրջյան փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում՝5 հա, Երևան-Աշտարակ խճուղու 5-րդ կմ-ի հարակից տարածքում՝4000 քմ, Թբիլիսյան խճուղու հարակից Հրազդանի կիրճում՝3000 քմ,Լենինգրադյան փողոցի հարակից Դալմայի այգիների տարածքում՝5000քմ, ՋԷԿ-ի տարածքում ՝1հա, Արտաշիսյան փողոցի թիվ 105 շենքի հարակից տարածքում՝2000քմ,Հալաբյան փողոցի հարակից Թումանյանի անվան զբոսայգու տարածքում՝2000քմ, Հաղթանակ թաղամասի սկզբնամասում՝ 3000քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի հարակից տարածքում՝7000քմ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի անասնագոմերի հարակից տարածքում՝ 6 հա խոտածածկ տարածք, գոմաղբ, խաղողի վազեր և թփուտներ , Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի հարակից տարածքում՝30հա, Սասունիկ գյուղի հարակից տարածքում՝1,5 հա խոտածածկ տարածք և 8քմ գոմաղբ:
Բոլոր հրդեհները մարվել են հրշեջ-փրկարարների ուժերով:
Հունիսի 29-ին՝ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արդենիս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.02-ին մարվել` 06.35-ին:
Մ.Ղարիբյանին պատկանող տան բակում այրվել է 60տ կուտակած խոտ:
…
Նույն օրը՝ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.55-ին, մարվել`19.25-ին:
Ամբողջությամբ այրվել է լքված տնակ` 24 քմ մակերեսով:
Նույն օրը՝ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.45-ին, մարվել` 22.00-ին:
Այրվել է Ժ.Մելքոնյանին պատկանող տան տանիքը` 100քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
