Հանրային քննարկում՝ հրապարակում գմբեթ կառուցելու հարցով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 30, 2011 12:29

ՀՀ Հանրային խորհրդի՝ քաղաքաշինության ու ճարտարապետության և մշակույթի ենթահանձնաժողովները Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին հանրային քննարկում են հրավիրել Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի բակում գմբեթ կառուցելու նպատակահարմարության հարցով:

 

Հանրային քննարկումը տեղի կունենա Հայաստանի Ճարտարապետների միության շենքի մեծ դահլիճում. հասցե՝ Բաղրամյան, 17:

Մուտքն ազատ է:

 

Քննարկում հրավիրելու առիթը ՙՀանրապետության հրապարակ՚ քաղաքացիական նախաձեռնության նամակն է:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

30, հունիս, 2011թ.

 

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply