Հասարակայնությունն արդարացնում է իր երեխաներին սպանած մորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 11:05

Չնայած այն փաստին, որ կինն անխղճորեն կյանքից զրկել է իր երկվորյակ զավակներին, հասարակայնությունն անկեղծորեն ցավակցում է անխիղճ մարդասպանին ու ամեն կերպ փորձում աջակցել նրան:

«China Daily» հրատարակությունը գրում է, որ մեղադրյալի աթոռին Չինաստանի բնակչուհի է հայտնվել,  որն իր 13-ամյա որդիներին, որոնք տառապում էին մանկական ուղեղի կաթվածով, ու մշտական խնամքի ու կողմնակի օգնության կարիք ունեն:

Մայրը  երեխաներին չտանջելու նպատակով որոշել է նրանց ջրի հետ մեծ քանակով քնաբեր տալ ու ազատել  տանջանքից:

Չնայած Չինաստանի դատարանը համարվում է աշխարհում խստագույններից մեկը, այնուամենայնիվ, դատավորները նույնպես խղճահարությամբ լցվեցին այդ կնոջ հանդեպ, որը 13 տարի շարունակ խնամել է 2 անկարող երեխայի: Դատարանը ներողամիտ վճիռ կայացրեց և ընդամենը կնոջը դատապարտեց 5 տարի ազատազրկման, չնայած իրականում նրան ավելի քան 10 տարվա ազատազրկում էր սպառնում:

 

 

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply