Հնդկաստանում մեկամյա աղջիկների սեռը փոխել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2011 10:32

Ճստիկների ծնողները, որոնք հիասթափված են երեխաների սեռի պատճառով, կարող են ուղղել «բնության սխալը» վիրաբուժական միջամտությամբ:

Հնդկական Ինդոր նահանգում հարյուրավոր երեխաների են վիրահատական ճանապարհով սեռափոխել: Վիրահատությունից բացի, պստիկներին օրական հորմոնային դեղորայքներ են տալիս, որոնք, իբր, պետք է  հորմոնալ ֆոնը լրիվ փոխեն: Հնդիկ հասարակության նահապետական կառույցը, ուր տղայի ծնունդը գնահատվում է իբրև ընտանիքի ժառանգորդի, իսկ աղջկա ծնունդը` բավականաչափ օժիտ կուտակելու ու ամուսնացնելու հոգս,  ծնողներին ստիպում է նմանատիպ վիրահատությունների դիմել:

Այս առիթով Twitter-ում հնդիկ ֆեմինիստ Թասլիմա Նասրին է աղմուկ բարձրացրել.«Դա պարզապես խելացնորություն է: Հերիք չէ,  աղջիկ երեխային սպանում են մոր արգանդում, հիմա էլ անցել են սեռափոխության: Նման վիրահատություն կատարող բժիշկները պետք է կյանքն ավարտեն բանտում»,-գրել է կինը:

Այս տեղեկությունից հետո հնդկական իշխանությունները կարգադրել են ստուգել բոլոր կլինիկաներն ու բժիշկներին: Հետաքննությանը միացել է երեխաների պաշտպանության միությունը:

 

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply