«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2011 10:20

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, արդեն հաստատվել է մասնակիցների ցուցակը: Հուլիսի 10-ին Հայաստան կժամանեն 13-20 տարեկան 80 պատանիներ, երիտասադրներ: Մասնակիցները Չեխիայից են, Իսպանիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Բելգիայից, Տաջիկստանից, Սիրիայից, Իրաքից, Հորդանանից Թուրքիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Կիպրոսից:

Նրանց հագեցած օրեր են սպասվում: «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցները կլինեն Երեւանի մի քանի թանգարաններում, Կենդանաբանական այգում, Ծիծեռնակաբարդի հուշահամալիրում, Հաղթանակի զբոսայգում: Նախատեսվում է, որ մասնակիցները լինեն որեւէ բուհում կամ վիրտուալ համլասարանում:

Մայրաքաղաքից դուրս նրանք կայցելեն Գառնի, Գեղարդ, Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Սարդարապատ եւ այլն: Այնուհետեւ նրանք’ իրենց հյուրընկալած ընտանիքի երեխայի հետ կլինեն Աղվերանում կազմակերպված ճամբարում:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցում էին 82, իսկ երկրորդին 73 պատանիներ եւ երիտասարդներ:

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply