Ադրբեջանցիների հետապնդման մոլուցքը. Մենք ինչ տխմար ժողովուրդ ենք. անգամ չենք կարողանում աշխարհին ցույց տալ մեր խմբակային սեքսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 30, 2011 9:27

Ադրբեջանական մշակութային Kultura.Az կայքում շատ ուշագրավ մի հոդված է տպագրվել, որը վերնագրված է. «Ադրբեջանական խմբակային սեքսը պետք է հայկականից լավը լինի»: հեղինակը Այդըն Ալիզադեն է: Սակայն արդեն այսօր` օրվա երկրորդ կեսին, երբ մեր հարեւանները «գլխի ընկան», թե ինչի մասին է հոդվածը, ոչ միայն այդ հոդվածը, այլեւ ողջ կայքն անհասանելի դարձավ, թեեւ հոդվածը հրապարակվել էր դեռ հունիսի 21-ին:

NEWS.am-ը ներկայացնում է հոդվածը, որոշակի կրճատումներով.

«Մեր ժողովուրդը արդեն վաղուց տառապում է մի յուրահատուկ հիվանդությամբ, որը կոչվում է «հայկական մոլագարություն» (армяномания): Մենք ցնորվում ենք հենց միայն «հայ» անվանումից: Մենք ամեն բան անում ենք, որովհետեւ դա արդեն արել են հայերը: Եթե հայերը ինչ-որ բան չեն անում, նշանակում է, դա մերոնց մտքով չի էլ անցնի: Հայերնը մեզ համար ամեն ինչի չափանիշ են: Երբ ասում են, որ Ձձեզ մոտ ինչ-որ բան վատ է, փոխանակ ուղղենք դա, մերոնք ասում են, որ Հայաստանում դա ավելի վատ է: Իսկ եթե մեզ ասում են, որ Հայաստանում ինչ-որ բան լավ է, ապա անմիջապես հսկայական ռեսուրսներ են տրամադրվում, որ մեզ մոտ դա ավելի լավը լինի, քան Հայաստանում է: Այստեղից հետեւություն. Ինչքան լավ է, որ աշխարհում կան հայերը:

Վերջերս Facebook-ի մի էջից տեղեկացա, որ ինչ-որ ադրբեջանուհի նկարվել է Playboy-ի համար: Այդտեղ մտան մեր քաղաքացիները եւ սկսեցին քննարկել. Դա լա՞վ է թե՞ վատ: Եվ անմիջապես բարձրացավ հայերի թեման: Օգտագործողները սկսեցին հարցնել, թե, տեսնես, հայերը նկարվե՞լ են Playboy-ի համար: Նրանց պատասխանեցին` այո եւ ոչ մեկ անգամ: Ամենավառ օրինակը Քիմ Քարդաշյանն է: Դա իմանալուն պես, բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե ապրի այդ ադրբեջանուհին, որ մերկ նկարվել է ամսագրի համար, քանի որ եթե նա չլիներ, ապա հայերն այդ հարցում մեզանից առաջ կանցնեին:

Հիմա ես հանկարծ մտածեցի, թե ի՞նչ կլիներ, եթե այստեղ ինչ-որ մեկը պոռնոհոլովակ տեղադրեր` հայուհու հետ խմբակային սեքսի վերաբերյալ: Տրամաբանորեն կլիներ նույնը: Սկզբում կծիծաղեին, կսկսեին գովել իրենք իրենց, որ ադրբեջանուհին այդպես չէր վարվի: Հետո կմտածեին, թե ինչո՞ւ հայերի մասնակցությամբ այդքան պոռնոհոլովակներ կան, իսկ մենք մի հատ էլ չունենք: Եվ այդ պահին ինչ-որ մեկը կասեր, որ դա բացարձակ անթույլատրելի է եւ անգամ այդ հարցում մենք հետ ենք մնում հայերից:

«Այս ինչ տխմար ժողովուրդ ենք մենք: Անգամ չենք կարողանում աշխարհին ցույց տալ մեր խմբակային սեքսը, որպեսզի Ադրբեջանի մասին իմանան ամբողջ աշխարհում: Տեսեք, թե հայերը ինչ խելացի են, օգտագործում են ամեն ինչ, որպեսզի իրենց ճանաչեն: Իսկ ահա մենք միշտ այսպես ամեն ինչում հետ ենք մնում:

Իսկ հետո զրույցի բոլոր մասնակիցները կհանգեն այն եզրակացության, որ անհրաժեշտ է ազգային մասշտաբի ծրագիր կազմել: Կսկսեն թեկնածու աղջիկների մրցույթներ կազմակերպել, ապա փորձի փոխանակման կուղարկեն արտասահման` Ամերիկայում, Գերմանիայում եւ այլուր խմբակային սեքսի տեխնիկան յուրացնելու նպատակով:

Այնուհետեւ կուսումնասիրեն եգիպտական, բաբելոնական, հունական խմբակային սեքսի պատմական փորձը: Հետո արշավախումբ կուղարկեն Կենտրոնական Ասիա` ուսումնասիրելու համար հին թյուրքերի ենիսեյյան գրառումները, այնտեղ մեր հարազատ, թուրքական խմբակային սեքսին վերաբերող առարկաներ գտնելու համար: Հետո պեղումներ կիրականացնեն մեր տարածքում եւ կգտնեն հին աղվանների խմբակային սեքսի պատկերներով որմնանկարներ: Գիտնականները դրանք կուսումնասիրեն եւ կապացուցեն, որ աղվանական խմբակային սեքսն իր նկարների ձեւով ու սեքսուալ դիրքերով նույնական են հին ենիսեյյանի հետ: Իսկ դա նշանակում է, որ աղվանները հենց թուրքեր են եղել:

Այսպիսով, կզարգանա ադրբեջանական գիտությունը: Եվ այդ բոլորը հայերի շնորհիվ: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ հայերը չլինեին: Մենք անհետ կկորչեինք»:

NEWS.am

 

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply