Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական աստղագիտական համագումարին կմասնակցի նաեւ Հայաստանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 17:58

Տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը՝ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) հերթական համագումարը, այս տարի տեղի կունենա հուլիսի 4-8-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում: Միջոցառմանը Հայաստանից կմասնակցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ով հանդիսանում է նաեւ Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչ եւ հրավիրված զեկուցող:

Համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ եւ 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ, ինչպես նաեւ մի շարք այլ հանդիպումներ եւ քննարկումներ: Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ եւ այլ հյուրեր:

Նշենք, որ համագումարը ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրներից մեկի ազգային (այս դեպքում՝ Ռուսաստանի) աստղագիտական ընկերության հետ համատեղ:

Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաև Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply