ԱՄՆ-ում անձրևի հետևանքով 2 ԱԷԿ է հեղեղվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 17:51

ԱՄՆ-ում պայքարում են հորդառատ անձրևների հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Միսսուրի գետը  վարարել  է ու  հեղեղել  Նեբրասկա նահանգի 2 ատոմակայան:

Մասնագետները պետք է վերականգնեն «Ֆորտ Կալհուն» ԱԷԿ-ի արգելապատնեշը, որը քանդվել է ջրհեղեղի հետևանքով: Դրանից հետո պետք է օբյեկտի տարածքից ջուրը դուրս մղեն:

Մի փոքր ավելի լավ է վիճակը մյուս`«Կուպեր» ԱԷԿ-ում: Այնտեղ ջրարգելը դեռևս դիմանում է տարերքի ուժին: Նախօրեին հատուկ կազմված հանձնաժողովը եղել է 2 ԱԷԿ-ներում ու վիճակն անվտանգ գնահատել: Հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքով, ռեակտորների  հալման վտանգ չկա: Այսինքն`  այստեղ Ֆուկուսիմայի կրկնությունը  չի սպառնում:

 

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply