Տափօղակով հոկեյի Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2009 15:32

400px-hockeysvgՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել 2010-ին Երևանում կայանալիք այս մարզաձևի C խմբի աշխարհի առաջնությանը:

Հավաքականը Բաթումում մասնակցել է միջազգային մրցաշարի: Հայաստանի ներկայացուցիչներից բացի, մրցաշարին մասնակցել են Թբիլիսիի, Բակուրիանիի թիմերը, ինչպես նաև Ուկրաինայի երիտասարդական հավաքականը:

Մերոնք 7:4 և 5:3 հաշիվներով հաղթել են Թբիլիսիի և Բակուրիանիի հոկեյիստներին, իսկ ուկրաինացիներին զիջել են 2:16 հաշվով: Ի դեպ, Ուկրաինայի ներկայացուցիչները խոշոր հաշիվներով հաղթել էին նաև Թբիլիսիի (16:4), Բակուրիանիի (17:1) հավաքականներին: Մերոնք ուկրաինացիներից հետո զբաղեցրել են երկրորդ տեղը:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply