Ռուսաստանը Ճապոնիային կառաջարկի Կուրիլյան կղզիների համատեղ յուրացում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 17:35

Ռուսաստանը ճապոնիային կառաջարկի համատեղ յուրացնել  Կուրիլյան կղզիներում գտնվող  նավթային ու գազային հանքավայրերը: Ճապոնական հրատարակության վկայությամբ, ռուս-ճապոնական համագործակցության հարցը կբարձրացվի կողմերի բանակցությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում: Ռուսական կողմն ասում է, որ եթե փոխհամաձայնություն չստացվի, ապա Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկություն ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Բրունեյն ու Սինգապուրը:

Երկրորդ աշխարհամարտից հետո  Ճապոնիան վիճարկում է Կուրիլյան 4 կղզիների տարածքային պատկանելությունը: Ճապոնիան այն համարում է իր հյուսիսային  տարածքը ու համաձայն չէ, որ դրանք պատկանում են Ռուսաստանին: Երկու երկրների միջև տարածքային հարցերով լարվածությունը սրվել է 2010-ից: Իսկ դեկտեմբերին Ճապոնիան մերժել է  Մեդվեդևի` Հարավային Կուրիլներում  միասնական տնտեսական գոտի ստեղծելու առաջարկը:

 

 

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply