Իսրայելը սպառնացել է սպանել Ասադին պատերազմ սկսելու դեպքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 17:14

Իսրայելական իշխանությունները Սիրիայի  նախագահ Բաշար Ասադին նամակ են հղել ( քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, ուղերձը փոխանցվել է թուրք միջնորդների միջոցով):

Նամակում իսրայելցիները նախազգուշացրել են Ասադին, որ եթե նա փորձի վերականգնել մարտական գործողություններն իրենց երկրի նկատմամբ, ապա պատասխան հարվածն ուղղված կլինի հենց իրեն:

Հրատարակության տվյալներով ուղերձի շարժառիթը եղել  է  իսրայելական ռազմական հետախուզությամբ պարզված այն տեղեկությունը, որի համաձայն  սահմանամերձ հատվածում   սիրիական զորքերի ակտիվություն է նկատվում, մասնավորապես, «երկիր-երկիր» կարգի հրթիռների  զանգվածային տարատեղում:

Իսրայելն այս իրադարձության կապակցությամբ   բարձր պատրաստվածությամբ զորքեր է տեղակայել երկրի հյուսիսում:

 

Դիտվել է 1907 անգամ:
Print Friendly

Leave a Reply