ԳԱԱ ղեկավարության ընտրություններն ավարտվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 17:26

Այսօր ավարտվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության ընտրությունները: Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Թավադյանը: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս -քարտուղարի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը:

Նորընտիր ակադեմիկոս-քարտուղարները, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ, փոխնախագահ Յուրի Շուքուրյանը եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանն ի պաշտոնե ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմում: ՀՀ ԳԱԱ նախագահության ազատ անդամներ են ընտրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գոհունակություն է հայտնել այն միասնականության համար, որը ցուցաբերվել է ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ժամանակ եւ վստահություն հայտնել, որ նման միասնականություն կցուցաբերվի նաեւ գիտության զարգացման ծրագրերի իրականացման, հասարակության կյանքում ակադեմիայի եւ գիտնականի դերի ամրապնդման գործում:

5-ամյա արդյունավետ աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին, հատկապես’ նրանց, ովքեր չեն ընդգրկվել ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմում’ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանին:

 

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply