Բժիշկ-գինեկոլոգը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 16:56

Ոստիկանության` Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  Գյումրու թիվ 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը 2010թ. հունիսի 18-ին պոլիկլինիկայի իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է. Եղոյանին և վերջինիս հետազոտելու և ախտորոշելու նպատակով, որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել: Նախաքննական մարմնի գնահատմամբ տվյալ բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք, այն է` Է. Եղոյանի արգանդից քսուք վերցնելու համար, առանց անհրաժեշտության, արգանդի վզիկից ներարկել է «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից Է. Եղոյանը ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ և գիտակցության չգալով մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ֆ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply