Կդադարեցվի մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 16:28

Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված’ հունիսի 30-ին ժամը 4.00-ից մինչեւ հուլիսի 1-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Շիրակի, Շարուրի, Արտաշիսյան փողոցների բազմաբնակարան շենքերի 2-ից բարձր հարկերի, Ներքին Շենգավիթի 1, 2, 3, 4, 5 փողոցների ու Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեւան Ջուր» ընկերությունից, Նորագավիթ, Աէրացիա, Ներքին Չարբախ թաղամասերի եւ Ներքին Շենգավիթ թաղամասի 5-ից բարձր փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply