Երեւանում` մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, հայտնաբերված բալոնն ուղարկվել է փորձաքննության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 16:25

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր առավոտյան’ ժամը 12:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկուղային հարկում հայտանբերվել է բալոն, որը կենտրոնի տնօրենի կարծիքով հեղուկ քլոր է եղել’ նախատեսված ջրի ախտահանման համար:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արարատ Ռշտունին, իր գործունեության 10 տարիներ ընթացքում հեղուկը չի օգտագործվել, քանի որ բալոնը դրված է եղել ջրավազանի ֆիլտրող սարքի մոտ: Նա եզրակացրել է, որ դա քլոր է ջրի մաքրման համար: «Ես 12:40-ին ահազանգել եմ ԱԻՆ-ի օպերատիվ խմբին, որի հետ միասին դեպքի վայր են ժամանել Շտապօգնությունը, Ոստիկանություն եւ Ջրմուղ կոյուղու խմբերը եւ բալոնը տեղափոխել են փորձաքննության»,- ասաց Ա. Ռշտունին: Նրա հավաստմամբ’ ինչպես քլորի սարքը, այնպես էլ բալոնը երկար տարիներ գտնվել են մութ անկյունում եւ դժվար նկատելի են եղել: «Հայտնաբերված բալոնը այժմ ստուգվում է փորձագետների կողմից, քննությունից հետո պարզ կլինի դրա պարունակություն»,- ասաց նա’ նշելով, որ համապատասխան մարմինները իրեն զարմացրել են իրենց օպերատիվ աշխատանքով:

Նշենք, որ քլորը գործարաններում, լաբորատորիաներում եւ որոշ տնային տնտեսական ապրանքներում օգտագործվող հայտնի քիմիական նյութ է: Երբ հեղուկ քլորը խառնվում է օդի հետ, այն վերածվում է քլորային գազի’ դեղնականաչավուն, ուժեղ հոտով, ինչպես ժավելի հոտը: Այն մնում է գետնի մակերեսին մոտ եւ տարածվում արագ: Իսկ քլորային գազը թույն է, շնչելու դեպքում մարդ կարող է մահանալ:

 

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply