Ադրբեջանում նորանշանակ գործադիր ղեկավարն ամսական 5000 մանաթ կաշառք է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 16:22

Վերջին մի քանի օրերին տասնյակ մարդիկ բողոքներ են հայտնել «pia.az»-ի խմբագրություն’ Նեվթչալայի նորանշանակ գործադիր ղեկավար Իսմայիլ Վելիեւից, ով շրջանի հաստատությունների եւ ձեռնարկությունների տնօրենների առաջ պայման է դրել ամսական 5000 մանաթ, իսկ գործարարներից’ 1000-ական մանաթ «մուծվելու» մասին: Շրջանում նորանշանակ գործադիր ղեկավարի այդ քայլը «բարի գալուստ»-ի գործողություն է բնութագրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, կայքը գրում է, որ խմբագրություն զանգած’ անունը հրապարակել չցանկացած պաշտոնյաներն ասել են, որ գործադիր ղեկավարի տեղակալ Դիլավար Ալիեւը շրջանի բոլոր հաստատությունների եւ ձեռնարկությունների ղեկավարներին հավաքել է իր մոտ եւ նրանցից ղեկավարի համար «բարի գալուստ»-ի փող պահանջել: «Եթե այդ գումարը կազմեր 500, գոնե’ 1000 մանաթ, գուցեւ կարողանայինք տալ, բայց այդ անխիղճները մեզանից ամսական 5000 մանաթ են պահանջում: Նրանք իրենք էլ գիտեն, որ այդ փողը տալու համար մենք պետք է վաճառենք մեր անասունները, բայց պահանջում են: Իսկ նրանց, ովքեր առարկում են, ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ սպառնում, որ վերեւներին կբողոքեն, որ մենք հրաժարվում ենք մասնակցել կառավարության հռչակած կաշառակերության դեմ պայքարին», -բողոքել են նրանք:

Խմբագրություն դիմաց մի քանի խանութպաններ էլ բողոքել են, որ Դիլավար Ալիեւը իրենցից ամսական 1000 մանաթ է պահանջում: «Նա դա հիմնավորում է նրանով, թե խանութի տեղադրման համար գործադիր իշխանության լիցենզիա չունենք: Բայց չէ, որ խանութի տեղադրման եւ աշխատանքի համար ժամանակին նա ինքն անձամբ մեզնից փող է վերցրել: Հիմա էլ ասում է, որ եթե ամսական 1000 մանաթ չմուծվենք, խանութներն ապօրինի կառույց կհամարվեն եւ կքանդվեն: Դիլավար Ալիեւը մեզնից ամսական 10 մանաթ է պահանջում նաեւ շրջանում տեղադրված աղբարկղերի համար», -ասել են խանութպանները: Նրանց խոսքով, այդ հարցին անդրադարձել է շրջանային մամուլը, սակայն, գործադիր իշխանությունը էլ ավելի ագահությամբ է շարունակում կաշառակերությունը:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply