100 հազար եվրոյի նվերներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2011 16:15

Գերմանաիայում բնակվող և մարզվող հանրածանոթ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր այցելեց իր մարզօջախը` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոց: Նա դատարկաձեռն չէր: Արթուրը 100 հազար եվրո արժողության նվերներ հանձնեց դպրոցի սաներին և մարզիչներին` տանձիկներ, բռնցքամարտի «լապաներ», մարզաշապիկներ, վարտիքներ, կոշիկներ, մարզակոշիկներ, մարզական կոստյումներ, պայուսակներ, ձեռնոցներ, գլխարկներ և այլն: Բռնցքամարտիկը պայմանագիր ունի «Ադիդասի» հետ և այդ ֆիրմայի ձեռնոցները կրելու համար մարզագույք է տրամադրում, որն էլ  նա բաշխում է: Արթուրը պատանի բռնցքամարտիկնեին ուսապարկեր նվիրեց` բռնցքամարտի համար անհրաժեշտ պիտույքներով: Ի դեպ, 25 ոայդպիսի ուսապարկ էլ նա նվիրել է Հայաստանի հավաքականին: Անդրադառնալով իր մարզական ծրագրերին` բռնցքամարտիկը հայտնեց, որ առաջիկայում պլանավորում է 2-3 վարկանշային մրցամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն:

Դիտվել է 2039 անգամ:
Print Friendly

Leave a Reply